Ընտրի՛ր բարդ ճանապարհը
Picsart Academy-ն ինժեներական ուսումնահետազոտական կենտրոն է՝ շուկայում բարձր մրցունակություն ունեցող լավագույն ինժեներ-ծրագրավորողներին կրթելու խիզախ առաքելությամբ։
Coding Bootcamp
Coding Bootcamp-ը բազմաթիվ ուղղվածություններով ծրագրավորման ինտենսիվ պրակտիկայի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս կենտրոնանալ գործնական հմտությունների և իրական նախագծերի իրականացման վրա։
Շաբաթական 6 օր, օրական 6 ժամ. 5+ նախագծերի իրականացում։ 7 ամիսները բաշխված են 7 տարբեր տևողության փուլերի, որոնց ընթացքում ինժեներները թաթախվում են մի շարք նախագծերում, ձեռք բերում գործնական հմտություններ, հղկում տեսական գիտելիքները և ակտիվ օգտագործում իրական աշխատանքային միջավայրում կիրառվող գործիքները։
ATLAS
Atlas կրթական մոդելն ու հատուկ ծրագիրը ստեղծվել են՝ համադրելով Ակադեմիայի կրթական հարուստ փորձը, IT աշխարհի և աշխատաշուկայի ակտիվ փոփոխություններն ու նորանոր պահանջները, AI և ML օրեցօր զարգացող հաջողությունները և սկսնակ ծրագրավորողների առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարելու բանաձևերն ու մոտեցումները։
Լավագույն ինժեներ-ծրագրավորող դառնալու համար՝ անհրաժեշտ է ջանասիրաբար և քրտնաջան աշխատել բավական երկար ժամանակ, իսկ մեր ուսանողների առաջադիմությունն ու կարիերայի հաջողությունը մեզ համար առաջնային է։ Ամբողջ ծրագրի ընթացքում, որի տևողությունը 13 ամիս է` առանց մասնագիտացման ընտրության և 18 ամիս` մասնագիտացման հետ մեկտեղ, ուսանողները յուրաքանչյուր ամիս ունենում են ընդամենը մեկ հանգստյան օր։
ARRAKIS
Arrakis ծրագրի նպատակը գերծանրաբեռնված ուսանողներին առավելագույնս հարմարավետ ուսումնական հարթակ տրամադրելն է։ Այստեղ չունենք ավարտելու սահմանված ժամկետներ, փոխարենը՝ ուսանողներն առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության մանրամասն յուրացնում են բոլոր անհրաժեշտ թեմաները։
Մենք պարզեցրեցինք ուսման ընթացակարգը, նվազեցրեցինք հանդիպումների քանակը, շեշտադրեցինք գործնական աշխատանքները, ինչպես նաև հնարավորություն տվեցինք մասնակցել դասերին կամ կատարել տնային հանձնարարությունները՝ օրական տրամադրելով գոնե 2 ժամ։
Ակադեմիայի առաքելությունը
Picsart Academy-ի համար առաջնային է կրթել շուկայում բարձր մրցունակություն ունեցող մասնագետների` անկախ նրանց ենթամասնագիտացումից։ Մրցունակ ինժեներ-ծրագրավորողները ստանում են խորքային ինժեներական տեսական և գործնական գիտելիքներ՝ անկախ նրանից, թե մասնագիտանում են Frontend վեբ ծրագրավորման, Backend վեբ ծրագրավորման, Android հավելվածների ծրագրավորման և ցանկացած այլ ենթամասնագիտացման մեջ։
Ամենօրյա դասեր
ավելինԱնհատական խորհրդատվություն
ավելինԻնժեներական մշակույթ
ավելինԽիստ հետևողականություն
ավելինՊրակտիկայի ծրագրեր
ավելինՆվաճումներ և ձեռքբերումներ
Բազմաթիվ ձեռքբերումներն ու նվաճումները առանձնացնում են Picsart Academy-ն կրթական շուկայում։ Մենք, դիրքավորվելով որպես նոր սերնդի համալսարան, պարզ ենք, անկեղծ և թափանցիկ։
24+
Առարկաներ1000+
ուսանողԱռցանց դասեր և ելույթներ
Մեր ամենասիրելի հարթակն, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ ոչ միայն տեղադրում ենք ծրագրավորման դասեր և դասընթացներ, այլև կարևոր օգտակարություն ունեցող տեսահոլովակներ, որոնք լուսավորում են ֆունդամենտալ կրթության կարևորությունն ու Computer Science-ի հսկա դերը լավագույն ինժեներ-ծրագրավորողը դառնալու գործում։
Ակադեմիան այլ հարթակներում
Հետևե՛ք և բաժանորդագրվե՛ք մեզ այլ հարթակներում
Հաճախակի տրվող հարցեր
- Առավոտյան միջակայք 10:00-14:00 / 55.000 ՀՀ դրամ (ամսական)
- Ցերեկային միջակայք 14:00-18:00 / 65.000 ՀՀ դրամ (ամսական)
- Երեկոյան միջակայք 18:00-22:00 / 75.000 ՀՀ դրամ (ամսական)
- Համակարգչային համակարգերի հիմունքներ. 6 ամիս
- Ծրագրավորման լեզուներ, պարադիգմեր և ծրագրային ապահովման նախագծման հիմունքներ. 7 ամիս
- Մասնագիտացումներ (Frontend Web Development, Backend Web Development, Android App Development, iOS App Development). 5 ամիս։
- Դասախոսության օր
- Գործնականի օր
- Ընթերցանության օր
- Առաջադրանքների և նյութի ամրապնդման օր
Անհրաժեշտ է նախատեսել շաբաթական 7 օր զբաղվածություն, օրական 4 ժամ։ Ամսվա մեջ նախատեսված է 1 հանգստյան օր։