Ակադեմիայի Առավելությունները
Լինելով համահունչ ժամանակակից տեխնոլոգիական միտումներին՝ Ակադեմիան ապահովում է մի շարք առավելություններ
Picsart Academy-ի կողմից մշակված դասընթացները Ձեզ թույլ կտան միևնույն դասընթացի ընթացքում ձեռք բերել երկու մասնագիտացում։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը սահմանված է 12 ամիս՝ ապահովելով խորացված գիտելիքներ տվյալ ոլորտում։
Իրական նախագծերի վրա հիմնված ուսուցման շնորհիվ դասընթացը պատրաստում է աշխատանքային շուկայի մարտահրավերներին պատրաստ մասնագետներ։
Իրական նախագծերի վրա հիմնված ուսուցման շնորհիվ դասընթացը պատրաստում է աշխատանքային շուկայի մարտահրավերներին պատրաստ մասնագետներ։
Իրական նախագծերի վրա հիմնված ուսուցման շնորհիվ դասընթացը պատրաստում է աշխատանքային շուկայի մարտահրավերներին պատրաստ մասնագետներ։
Մեր ամենասիրելի հարթակը, իհարկե, YouTube-յան ալիքն է, որտեղ կարող եք գտնել մեր նախորդ արդեն իսկ հաջողված դասընթացներից վիդեոդասեր, օգտակար խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմելու մեր ուսուցման ձևաչափի մասին: Այստեղ նաև կգտնեք սպասվող դասընթացների մասին պատմող ինֆորմատիվ և հետաքրքրաշարժ վիդեոհոլովակներ:
Դասընթացի ավարտին որակավորման վկայական հանձնվո՞ւմ է։
Picsart Academy-ի կրթական մոդելի շրջանակներում իրականացվող բոլոր դասընթացների ավարտին տրամադրվում են երկլեզու հավաստագրեր:
Կարո՞ղ եմ միանալ ծրագրերից որևէ մեկին, եթե չունեմ նախնական գիտելիքներ:
Մեր ծրագրերին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ։ Այն նախատեսված է և՛ սկսնակների, և՛ գիտելիքների որոշակի պաշար ունեցող դիմորդների համար։
Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են նախնական գիտելիքներ կամ փորձ դասընթացն անցնելու համար:
Նախնական գիտելիքներ կամ փորձ չեն պահանջվում: Մեր դասընթացները նախատեսված են սկսնակների համար և սկսվում են հիմունքներից: Այնուամենայնիվ, ՏՏ-ի մասին ընդհանուր պատկերացումը կարող է օգտակար լինել:
Արդյո՞ք երկու մասնագիտացում ընտրելիս վարձավճարն ավելանում է:
Ոչ, ծրագրում առաջարկվող երկու մասնագիտացումները կարող եք ընտրել միաժամանակ: Օրինակ, եթե ընտրել եք AI դասընթացը, դրա շրջանակներում կարող եք ընտրելառաջարկվող երկու մասնագիտացումները՝ ML և Data Science միաժամանակ` վճարելով մեկ ամսավճար: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընտրել եք միայն մեկը, մյուս դասընթացի վիդեոդասերին ևս կստանաք հասանելիություն:
Քանի՞ տարեկանից կարող եմ մասնակցել դասընթացին։
Picsart Academy-ի դասընթացների մասնակցության համար սահմանված ցանկալի տարիքային շեմը 16-ն է։
Արդյո՞ք ուսանողներին դասընթացների շրջանակներում տրամադրվում են համակարգիչներ։
Ակադեմիայում գտնվելու ընթացքում ուսանողներին տրամադրվում են համակարգիչներ, որոնք ուսանողները կարող են օգտագործել միայն Ակադեմիայի տարածքում գտնվելու ժամանակ։
Արդյո՞ք կա ընդունելության քննություն, ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը:
Ոչ, ընդունելության քննություն չի անցկացվում: Գրանցման հայտը լրացնելուց հետո Դուք ստանում եք նամակ-հրավեր Ձեր էլ. հասցեին՝ մասնակցելու բանավոր ճանաչողական հարցազրույցին, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, դառնում եք Ակադեմիայի ուսանող և մասնակցում դասերին: